Իսկ դուք ուրիշ բան էիք մտածում․․․
Արման Գալոյանի գրառումը
«Փաստորեն, էն որ ասում էր՝ եթե ժողովուրդը որոշի, ինքը պատրաստ է խոնարհ կանգնել գնդակահարության պատի տակ, նկատի ուներ ֆեյսբուքի էջում թույլ կտա արտահայտվել իր հասցեին, ինքն էլ կկարդա էդ ամենն ու կպատասխանի, նաև՝ քրիստոնեաբար ներելով հայհոյողներին․․․
Իսկ դուք ուրիշ բան էիք մտածում․․․․
Բայց քանի որ ֆեյսբուքյան «գնդակահարության պատերը» կապ չունեն մեր այսօրվա իրողությունների, առավել եւս՝ մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերների հետ հետ եւ միտված են ընդամենը հանրային –քաղաքական դաշտի խոսույթը հերթական անիմաստությամբ լցնելուն, հանրության ուշադրությունը շեղելուն, լավ ա Մարկես կարդալ, Գաբրիել Գարսիա Մարկես, հատկապես «Հարյուր տարվա մենություն»–ը։
«Կանցնեն շատ տարիներ, և գնդապետ Աուրելիանո Բուենդիան, գնդակահարության պատի տակ կանգնած, կմտաբերի հեռավոր այն իրիկունը, երբ հայրն իրեն սառույց տեսնելու տարավ»․․․․ փառահեղ սկիզբ է, համաշխարհային գրականության կոթողների մեջ ամենագեղեցիկ սկիզբն ունեցող ստեղծագործություններից մեկը:
Հ․Գ․ Մի բան էլ․ էլի Մարկեսից․ «Բազմացեք, կովեր, կյանքը կարճ է»։
Կարծիքներ