Նիստը շարունակվում է, կրքերը թեժ են

Նիստը շարունակվում է, կրքերը թեժ են

Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության քննությունը։

Հիշեցնենք, որ դատարանն այսօր մերժեց պաշտպանական խմբի նախորդ միջնորդությունը՝ ՍԴ որոշման հիման վրա Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ: Քոչարյանի պաշտպանական թիմը, սակայն, նոր միջնորդություն է ներկայացնում որպես խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ: Այդ ընթացքում դատարանի դահլիճում մթնոլորտը պրկված է, կողմերի աջակիցները պարբերաբար հայհոյում են միմյանց, դատավորը նույնիսկ նկատողություն տվեց տուժողների աջակիցներից մեկին: