Իշխանությանը հանրաքվեն պետք է միայն նրա համար, որ ժողովրդի անունով քողարկի իր հանցագործությունը

Իշխանությանը հանրաքվեն պետք է միայն նրա համար, որ ժողովրդի անունով քողարկի իր հանցագործությունը

«Պետականության դեմ հանցագործություն է տեղի ունենում: Պատճառն այն է, որ իշխանությունը թույլ է տալիս հանցագործություն, շահարկում ժողովրդի անունը եւ հանրաքվեն բերում օրակարգ: Իրականում իշխանությանը պետք չի հանրաքվեն, այն պետք է միայն նրա համար, որ ժողովրդի անունից եւ ժողովրդի անունով քողարկի իր հանցագործությունը: Սա սահմանադրական կարգի տապալում է:

Չի կարող իշխանությունը ոչնչացնել, յուրացնել դատական իշխանության իրավունքները»,-«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի կազմակերպած՝ սահմանադրական անվտանգության թեմայով քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով ապրիլի 5-ին սպասվող՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ «հին կազմի» դատավորների պաշտոնավարման հարցով հանրաքվեին՝ ասաց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը: