Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնը բաժանվել են

Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնը բաժանվել են

Ամերիկյան իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու Saturday Night Live շոուի աստղ Փիթ Դևիդսոնը բաժանվել են: Այս մասին հայտնում է EOnline պարբերականը՝ հղում անելով զույգին մոտ աղբյուրներին:

Նշվում է, որ աստեղերը բաժանվել են այս շաբաթ, սակայն շարունակում են բարեկամական կապեր պահպանել:

Աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ նրանք շատ սիրում և հարգում են միմյանց, սակայն նրանց լարված գրաֆիկը խանգարում է հարաբերությունների զարգացմանը:

Քիմն ու Փիթը միասին են եղել ընդամենը 9 ամիս: