Մուլտֆիլն առաջադրվել է «Օսկարի»

Մուլտֆիլն առաջադրվել է «Օսկարի»

«Օսկար» ամենամյա հեղինակավոր մրցանակի համար է առաջադրվել պակիստանյան առաջին մուլտֆիլմը։ Այն պատմում է մոտեցող պատերազմի ֆոնին ընտանիքի ներսում տիրող հարաբերությունների մասին։ Այն կոչվում է «Ապակի փչողը»։ Լիամետրաժ մուլտֆիլմը երաժիշտ Ուսման Ռիյազի առաջին ռեժիսորական գործն է։ Լիամետրաժ մուլտֆիլմի նկարահանման առաջին փորձերը կատարվել են դեռ տասը տարի առաջ։ Ռիյազին ասել է, որ մանկուց տարված է եղել տարբեր անիմացիոն ֆիլմերով։ Հատկապես հետաքրքրված է եղել ճապոնացի մուլտիպլիկատոր Խայաո Միյաձակիի արվեստով։

Ռիյազիի մուլտֆիլմը, ըստ մասնագետների, բավականին շատ է ազդված Միյաձակիի ոճից։ Պակիստանում զարգացած կինոարդյունաբերություն չկա։ Պետությունն էլ նման նախագծերին առանձնապես ուշադրություն չի դարձնում։ Ռիյազին կարծում է, որ սա առավելություն է, որովհետեւ չկան կանոններ եւ սահմանափակումներ։ Ռեժիսորն իր ստեղծագործությունը համարում է հակապատերազմական, եւ իր անիմացիոն ֆիլմով ցանկացել է ասել, որ կյանքը գեղեցիկ է ու միաժամանակ շատ փխրուն՝ ինչպես ապակին։