Մենք պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ, աշնանը կարող է երկրորդ ալիք լինի. Փաշինյան

Մենք պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ, աշնանը կարող է երկրորդ ալիք լինի. Փաշինյան

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խնդրեց ներկայացնել կառավարության քաղաքականությունը ապրիլի 20-ից որոշակի ոլորտներ վերաբացելու հետ կապված. «Պատկերացնենք, որ Վանաձորի տեքստիլը բացվում է, և մի քանի օր հետո էլի մեկի մոտ վարակ է հայտնաբերվում. ի՞նչ ենք անելու` էդ 3000-ին էլի տո՞ւն ենք ուղարկելու, թե՞ կարող ենք սկսել այլ քաղաքականություն վարել` ով հիվանդ լինի, բուժենք, ով առողջ լինի, շարունակեն աշխատել»: Ի պատասխան` վարչապետն ասաց, որ կան նաև հաջողված փորձեր, երբ արտադրամասի աշխատակիցների շրջանում գրանցվել է կորոնավիրուսի դեպք, բայց այն չի տարածվել արտադրամասի տարածք. «Հիմա մենք խնդիր ենք դրել այդ հաջողված փորձը փոխանցելու այդ ընկերություններին: Հիմա մենք գիտենք, թե ինչ է պետք անել, որ 90 տոկոսով վարակը արտադրական տարածք չմտնի: Այո, մենք չենք կարող մեկ տարի փակվել, որովհետև վարակը կարող է 1 տարի շարունակվել, բայց մենք պետք է ձեռք բերենք հմտություններ ապրելու կորոնավիրուսի հետ զուգահեռ»:

Մանրամասն՝ տեսանյութում.