Արամ Սիմոնյանը գնաց, հետո՞․ «Դեռ երեկ»

Արամ Սիմոնյանը գնաց, հետո՞․ «Դեռ երեկ»

Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելուց հետո իշխանությունների թիրախում հայտնվեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, որը ոչ վարչապետ էր, ոչ փոխվարչապետ, ոչ նախարար, ոչ էլ պետական ապարատի ներկայացուցիչ։ Շուրջ մեկ ամիս հեղափոխական իշխանության հետ ճակատամարտելուց հետո ի վերջո Սիմոնյանը հրաժարական ներկայացրեց։

Նորանկախ Հայաստանում կրթության ոլորտում բոլոր ձախողումները, բոլոր թերացումները փաթաթվեցին Արամ Սիմոնյանի պարանոցին։ Նույնիսկ նրան մեղսագրվեցին Սերժ Սարգսյանի մեղքերը։ Ի վերջո, Սիմոնյանը հեռացավ, և թվում էր կրթության հարցը մեկընդմիշտ պետք է լուծվի։ Ինչպես իշխանականներն էին ասում՝ Մայր բուհը այլևս Սերժ Սարգսյանի «դուքյանը» չպիտի մնա։ 

Սակայն ինչ տեղի ունեցավ Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո, Մայր բուհը 1 և կես տարի չունի ընտրված ռեկտոր։ Նրան փոխարինեց նախկինում պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, որի պաշտոնավարման ընթացքում համալսարանականները դատական հայցեր սկսեցին ներկայացնել ընդդեմ մայր բուհի և ռեկտորի ԺՊ-ի։ Նույնը տեղի ունեցավ նաև մյուս բուհերի պարագայում։

Հեռացավ տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը, ապա նաև նրա փոխարեն նշանակված Ռուբեն Հայրապետյանը, հեռացան մյուս համալսարանների ռեկտորները և այսօր, հեղափոխությունից 2 տարի անց մենք ունենք գլխատված համալսարաններ, որոնք ներքաշված են տարբեր դատական պրոցեսների մեջ։ Կհիշեք նաև՝ նախկինում հաճախ էր խոսվում բուհերի ապաքաղաքականացման մասին, խորհուրդ կտամ ուսումնասիրել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կառավարության և լիազոր մարմինների ներկայացուցիչների ցանկը, և եզրակացնել՝ արդյոք ապագայի ԵՊՀ-ն, որտեղ պետք է տեղի ունենան ռեկտորի ընտրություններ, ապաքաղաքական է։

Մանրամասները՝ տեսանյութում