Դոնալդ Թրամփի զարմուհին դատի է տվել Դոնալդ Թրամփին

Դոնալդ Թրամփի զարմուհին դատի է տվել Դոնալդ Թրամփին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զարմուհին՝ Մերի Թրամփը, դատի է տվել Դոնալդ Թրամփին եւ այլ ազգականների՝ խարդախության համար։ Այս մասին վկայում են դատական փաստաթղթերը։ Ըստ դատական հայցի, որպես պատասխանորդներ են հանդես գալիս նախագահ Թրամփը, նրա քույրը՝ Մերիեն Թրամփ-Բերրին եւ նրանց՝ օգոստոսին վախճանված եղբոր՝ Ռոբերտի ունեցվածքի կարգադրիչը։

Հայցում Մերի Թրամփը հավաստիացնում է, որ 1980-ական թթ սկսած, Դոնալդ, Ռոբերտ եւ Մերիեն Թրամփները իրենց վերահսկողության տակ են վերցրել անշարժ գույքի այն կայսրությունը, որը ժառանգություն էր մնացել հոր մահից հետո, եւ տարբեր խարդախություններ եւ անօրինական մեխանիզմներ են գործադրել, որպեսզի ավելի շատ փող աշխատեն, այդ թվում՝ չվարանելով նաեւ հարկերից խուսափելուց, գործընկերներին խաբելուց, ցածր եկամուտ ունեցող վարձակալների վարձակալական վճարները բարձրացնելուց։