Կարող ա պատահի՝ վիրուսը երկրից վերացած լինի, կարողանանք շքեղ քեֆ անենք

Կարող ա պատահի՝ վիրուսը երկրից վերացած լինի, կարողանանք շքեղ քեֆ անենք

Գյումրի համայնքի «Գյումրու օր» ամենամյա տոնակատարության նվիրված  միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով Գյումրու ավագանին այսօր համայնքի բյուջեից հատկացրեց 8000000 (ութ միլիոն)  դրամ: Քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանի խոսքերով՝ նախ գումարը կհատկացնեն, իսկ հետո կսպասեն իրավիճակի փոփոխությանը. «Նախահաշիվ չկա, չգիտենք, արդյո՞ք կկարողանանք նշել, թե՞ ոչ, բայց քանի որ նախատեսված է բյուջեով, դնում ենք քննարկման: Շատ ուրախ կլինենք, որ մինչև օրը նշելը, կարանտինը վերջանա, սրտանց սպասում ենք, որ օրը գա, կարողանանք  նշել: Կարող ա պատահի՝ վիրուսը երկրից վերացած լինի, կարողանանք շքեղ քեֆ անենք» ,-իր խոսքում հույս հայտնեց ֆինանսական բաժնի պետը՝ ընդգծելով, որ կարանտինի դեպքում՝ գումարը ուղղակի կտնտեսեն: 

Քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ հավելեց, որ այս տարի  «Գյումրու օր»  ամենամյա տոնակատարությունը օգոստոսի վերջին կիրակի օրն է նախատեսված: Ավագանու անդամներից ոմանք իրենց մտահոգությունը  հայտնեցին նախորդ տարիների անհաջող փորձերի հետ կապված, երբ բացօթյա համերգների ընթացքում ֆորսմաժորային իրավիճակներ էին ստեղծվել: Ավագանու անդամներից մեկն էլ առաջարկեց տոնակատարության ծախսերի  գումարը 1 մլն դրամով կրճատել, քանի որ երկրում տնտեսական ճգնաժամ է: «Եկեք միլիոնի վրա չկանգնենք…, բայց, որ առաջարկում եք, կֆիքսենք 6-7մլն. դրամ»,-ասաց քաղաքապետը: Ի դեպ, խոսակցության ֆոնին ավագանու անդամները հիշատակեցին  անցյալ տարի մայրաքաղաքի տոնի առթիվ Երևանի քաղաքապետարանի արած ծախսերի մասին, որը մոտ 200 մլն դրամ էր:

Մանրամասները՝ տեսանյութում