Նման բան ասելու իմաստը ո՞րն էր․․․

Նման բան ասելու իմաստը ո՞րն էր․․․

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօրվա նիստի ընթացքում հայտնեց․
«Ռապիդ թեստերով 2 պատգամավորի մոտ թեստը դրական էր եղել, և նրանք անցել են կրկնակի թեստավորման, արդեն ՊՇՌ թեստերով: Եվ ահա ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ գիշերն ինձ առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ այս կրկնակի թեստի արդյունքներն արդեն եղել են բացասական, բարեբախտաբար մեր որևէ գործընկերոջ մոտ կորոնավիրուսի առկայություն չի հաստատվել, կասկածն էլ հերքվել է»։

Հիմա ուզում եմ հասկանալ՝ եթե արդեն հերքվել էր, ո՞րն էր նման բան ասելու իմաստը։ Իշխանություն է, չէ՞,  ինչու՞ կասկածի որդը՝ 50- 50-ի սկզբունքով գցեց մարդկանց մեջ։ Ախր ամեն անգամ կացինը վերցրած իրենց ձեռքով կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են։ Լեզուն ի՞նչ է, որ իր բնում չեն պահում։ Շարքային քաղաքացին ո՞նց տարբերի, թե այդ թեստերից ո՞րն է ճշգրիտ կամ որը ինչ ճշգրտությամբ է ցույց տալիս։  Մանավանդ, որ Արցախ դիտորդական առաքելության են գնում, ուր կորոնավիրուսով հիվանդ մարդ չկա։ Հետո որ մի բան լինի ու այսօրվա ասածը հիշեցնեն, սխալ կանե՞ն․․․

Մեր քաղաքացիներից քանի՞սն եմ կրկնակի թեստավորման ենթարկվել, գուցե իրենց մոտ էլ է դրականը սխալ ցույց տվել․․․ Թե՞ դա միայն պաշտոնյաների համար է՝ կրկնակի, եռակի, քառակի թեստավորվելը․․․ Էդ անտերն էլ պարգևավճար չի՞, որ հա՜ դուք ստանաք․․․