Հրանտ Թոխատյանին ստենտավորել են․ ինչպե՞ս է դերասանի առողջական վիճակը

Հրանտ Թոխատյանին ստենտավորել են․ ինչպե՞ս է դերասանի առողջական վիճակը

Սիրված դերասան Հրանտ Թոխատյանին օրեր առաջ ստենտավորել են, իսկ ահա վաղը դերասանը կենթարկվի նոր վիրահատության: Այս մասին «Հրապարակին» հայտնեց անձամբ Թոխատյանը:

Մենք դերասանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է այժմ վիճակը, ի՞նչ հիվանդություն է ախտորոշվել, դերասանը նշեց, որ այժմ լավ է, սակայն թե վաղը ինչ բարդության վիրահատություն կլինի, նշեց, որ չգիտի: Դերասանի մոտ ախտորոշվել է սիրտ-անոթային խնդիր: