Եթե պայմանագիրը այդ մոտեցմամբ կնքվի, դա լինելու է ՀՀ նոր կորուստների պայմանագիր

Եթե պայմանագիրը այդ մոտեցմամբ կնքվի, դա լինելու է ՀՀ նոր կորուստների պայմանագիր

«Այս երեք տարիների ընթացքում մենք ականատես ենք լինում հայկական շահերի տրորմանը, որը մեզ բերում է մարդկային և տարածքային կորուստների։ Այդ գաղափարախոսության ներդրման պահից իրավիճակը ոչ մի կերպ չի փոփոխվել։Նիկոլ Փաշինյանը գնացել և ստորագրել է եռակողմ փաստաթուղթ և հիմա եկել ու ասում է՝ գիտեք, ես դրա հետ որևէ կապ չունեմ։ Դրանք մեզ համար հետագայում խնդիրներ են առաջացնում։ Դրա համար իշխանությունները չպետք է գնան փաստաթուղթ ստորագրեն, հետագայում դրանից հրաժարվեն»։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Կան իրադարձություններ, որոնցից հրաժարվել մենք չենք կարող։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ Արցախը հաձնված, օկուպացված է, ու բնականաբար, դու չես կարող ասել, որ իշխանափոխություն է եղել, և մենք չենք ընդունում դա։ Այլ բան է, որ ՀՀ-ում իշխանափոխության պարագայում հնարավորություն է բացվում եղած իրողությունները շրջել դեպի քեզ և փորձել հնարավորինս առավելագույնս ներկայացնել ՀՀ շահերը տարբեր տեղերում»,- ասաց Աբրահամյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք հնարավոր է բան փոխել իշխանափոխության դեպքում։

«Եթե Ադրբեջանի առավելապաշտական մոտեցման պարագայում կնքվի պայմանագիրը, դա կլինի  ոչ թե խաղաղության, այլ ՀՀ տապալման կամ նոր կորուստների պայմանագիր»,- հավելեց նա։