Դատավորները վաղը ժողով են անում

Դատավորները վաղը ժողով են անում

Վաղը ժամը 14։00-ին տեղի է ունենալու դատավորների ընդհանուր ժողովը։ Այս մասին «Հրապարակ»-ին փոխանցեց դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։

Փոլադյանը նշեց, որ բոլոր դատավորները ծանուցվել են նիստի մասին։

Նա եւս մեկ անգամ հիշեցրեց, որ օրակարգում երկու հարց է՝ Արդարադատության ակադեմիայի խորհրդի անդամի ընտրությունը եւ Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամի ընտրությունը։

Նշենք, որ մարտի 26-ին այս նիստը չկայացավ` քվորում չունենալու պատճառով: