Օրվա կադր․ ոչխարները՝ ՄԱԿ-ում (ֆոտո)

Օրվա կադր․ ոչխարները՝ ՄԱԿ-ում (ֆոտո)

Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևը աշխարհի ամենախաղաղ, ամենամաքուր ու կոկիկ քաղաքներից է։ Թվում է՝ այստեղ որևէ անկանոն, տարօրինակ բան չես կարող նկատել։ Բայց, արի ու տես, որ նույնսիկ Ժնևում կարող ես հանդիպել տեսարանների, որոնք առնվազն զարմանալի կթվան։ Օրինակ՝ Ժնևում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում կարող ես հանդիպել բակի կանաչ տարածքում արածող ոչխարների։ Այս արարածներին մենք հանդիպեցինք երկու օր առաջ, երբ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ աշխատանքային այցով մեկնել էինք Ժնև։ Թերևս միայն եվրոպական երկրներում է հնարավոր նման տեսարանի հանդիպել։