Ըստ կարգի՝ ինչպես պետք է նշանակվի Երևանի քաղաքապետի ԺՊ-ն

Հաշվի առնելով գործող իշխանության կողմից Սահմանադրությունը և օրենքները կոպտագույն խախտելու սովորույթը՝ իրազեկում եմ.
Կառավարությունը կամ վարչապետը Տիգրան Ավինյանին կամ որևէ այլ անձի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու իրավասություն չունի, եթե չի նշանակվել արտահերթ ընտրություններ:
Սահմանադրությունը և օրենքները թույլ չեն տալիս առանց արտահերթ ընտրությունների նշանակման Երևանի քաղաքապետի ժ/պ նշանակել:
Ըստ կարգի՝ պետք է առաջադրվի ավագանու անդամ քաղաքապետի թեկնածու, եթե նա օրենքով սահմանված կարգով չընտրվի, ապա Կառավարությունը պետք է նշանակի արտահերթ ընտրություններ:
Փաստաբան Արսեն Բաբայան
Կարծիքներ