Ռուսաստանն առաջարկել է ստեղծել Կասպիական խորհուրդ․ Սերգեյ Լավրով

Ռուսաստանն առաջարկել է ստեղծել Կասպիական խորհուրդ․ Սերգեյ Լավրով

Ռուսաստանը Մերձկասպյան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքի շրջանակներում առաջարկել է ստեղծել Կասպյան խորհուրդ՝ Աստրախան կենտրոնով՝ քննարկելու համար ռեգիոնալ համագործակցության հետ կապված արդիական հարցերը։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ Դաշնային խորհրդի Կառավարության ժամին։ Լավրովը մանրամասնել է, որ ներկայումս ընթանում են «Կասպյան հնգյակի» գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, որը տեղի է ունենալու Աշխաբադում։ Լավրովը ասել է, որ այն կարելի էր անցկացնել նաեւ ավելի վաղ՝ տեսակոնֆերանսային ֆորմատով, քանի որ արդեն կան նախագծեր եւ համաձայնագրեր, որոնք պատրաստ են վավերացման։ Սակայն բոլորն էլ ուզում են, ըստ Լավրովի, սպասել եւ հանդիպել դեմ առ դեմ։ Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքով, դա ավելի արդյունավետ է եւ թույլ է տալիս ավելի վստահելի մթնոլորտում ավելի շատ հարցեր քննարկել։