Հետո հնարհավոր է տեղի ունենա հետևյալը

Հետո հնարհավոր է տեղի ունենա հետևյալը

Դե ինչ, շուտով թուրք-հայատյացների և Հայաստանի ներկայիս իշխանության «սիրո» նոր փուլի ականատեսը կլինենք ։

Ըստ ամենայնի, ընթանում է հայ հասարակության աչքին «թուրքական թոզ» փչելու հերթական փուլը՝ «եկեք խաղաղ ապրենք, օգնենք միմյանց» անվան տակ։ Այս անգամ ամեն ինչ տեղի կունենա Թուրքիայում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի հովանու ներքո։

Իհարկե, ես հիմա  չեմ վերլուծի Թուրքիայում փլատակների տակ թաղված մարդկանց որոնողական աշխատանքներին հայ փրկարարների մասնակցության փաստը ի սկզբանե է ընկալելով այդ գործընթացը, որպես լոկ հումանիստական քայլ։

Այստեղ առավել կարևոր է հետևյալը։

Եկեք ենթադրենք, որ Հայաստանի իշխանությունն այս քայլին (ցավակցություն և փրկարարներ ուղարկել) գնում է հումանիտար նկատառումներից ելնելով... հմմմ... լավ, իսկ հետո՞։

Իսկ հետո հնարհավոր է տեղի ունենա հետևյալը։

Շատ շուտով կհայտնվեն ֆոտո և վիդեո նյութեր, թե ինչպես են հայերը փլատակների տակից դուրս բերում թուրքերին։

Բայց գրազ կգամ, որ նման լուսանկարներն ու տեսանյութերը ակտիվորեն գովազդվելու են հենց հայկական տեղեկատվական դաշտում, թուրքական կամ ադրբեջանական տեղեկատվական դաշտը միայն անցողիկ նշելու է։

Ինչո՞ւ հենց հայկական տեղեկատվական դաշտում է առաջ քաշվելու հայ փրկարարների մասնակցության թեման։

Ամեն ինչ շատ պարզ է. Դա արվելու է կարեկցանքի պրիզմայով՝ հայ հասարակության մեջ թուրքերի մասին ընդունելի ընկալում ձևավորելու համար։

Հայաստանի իշխանությունը հասկանում է, որ իր կողմից հետապնդվող հակահայկական օրակարգի ժխտման հիմնական գեներատորը հայ հասարակության կողմից «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում» կոչվող կամավոր սպանդի գաղափարի մերժումն է, և պարզապես պետք է մարդկանց միտքը շեղել։

Ահա և ամենը։

Հիմա, որպեսզի չհռչակվեմ թունդ արմատական, հիշեցնեմ միայն, որ Թուրքիան Արցախի շրջափակման անմիջական մասնակիցն է, և այն օրը, երբ սարսափելի երկրաշարժը տեղի ունեցավ Թուրքիայում, հենց այդ օրը Արցախում թուրք-ադրբեջանական օկուպանտների կողմից կրկին կտրվեց գազը։ 

Եզրակացությունները թողնում եմ ձեզ։

Արման Աբովյան