Կոֆեմանիան գենետիկ պատճառներ ունի 

Կոֆեմանիան գենետիկ պատճառներ ունի 

Ամերիկացի գիտնականները բացահայտել են այն գենետիկական առանձնահատկությունները, որոնք կապված են սուրճի, որպես հոգեակտիվ նյութի օգտագործման՝ կոֆեմանիայի առանձնահատկությունների հետ։ Մասնագետները պարզել են, որ կոֆեինից կախվածությունը կարող է ունենալ ժառանգական հիմք։ Այլ խոսքերով, ծնողներից ժառանգված գեները կարող են ազդել, թե մարդը օրական որքան սուրճ կուզենա խմել։ Սրանով հանդերձ, գիտնականները դեռեւս ձեռնպահ են մնում պնդելուց, թե արդյոք կոֆեինի օգտագործումը դրականորեն է ազդում մարդու առողջության վրա, թե բացասաբար։ Նրանք միայն կարողացել են արձանագրել, որ կոֆեմանիան որոշակիորեն կապված է այլ հոգե-ակտիվ նյութերի հանդեպ մարդու ունեցած կախվածությունների հետ։

Գիտնականներն այս բացահայտումը համարում են նախնական եւ հակված են նոր հետազոտություններ անցկացնելու, որպեսզի պարզեն օրինակ, թե կոֆեինը ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ կամ ինչպիսի կապակցվածություն կարող է ունենալ հոգեկան խնդիրների հետ, ինչպիսիք են դեպրեսիան, տագնապները, երկբեւեռային խանգարումը եւ այլն։