էս ինֆոն լավ հիշեք. Սուրեն Սուրենյանց

էս ինֆոն լավ հիշեք. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հոկտեմբերի 17-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտություններից առաջ՝ հոկտեմբերի 14-ին, Կառավարությունը հերթական անգամ գումար է հատկացրել մարզերին։

Մասնավորապես, այս անգամ պետական բյուջեից 267 միլիոն 441 (267,441.2) դրամ է հատկացվել Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին։

Հենց ՏԻՄ ընտրություններից հետո իշխանությունը հերթական անգամ կխոսի «աննախադեպ արդար ընտրությունների» մասին, էս ինֆոն լավ հիշեք։ Պետական ռեսուրսն օգտագործվում է ՏԻՄ ընտրություններում իշխանության կուսակցության հաղթանակի համար։ Ախր, շատ «արդար»բեն ընտրությունները...»։