Չալոն ու Իսկանդերը․ «Ֆեյսբուքի» մամուլի տեսություն

Չալոն ու Իսկանդերը․ «Ֆեյսբուքի» մամուլի տեսություն

Ֆեյսբուքն այս շաբաթ եռում էր․ գլխապտույտ արագության իրադաձություններ։ Գենշտաբի հայտարարությունից հետո կարճ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանի գրառումը, որ պետական հեղարշրջման փորձ է։ Մի օգտատեր անգամ կատակել էր՝ ամեն ինչ տեսանք՝ պատերազմ, երկրաշարժ, միայն պետական հեղաշրջում չէինք տեսել «Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության Հրապարակ: Առաջիկայում հանրությանը կդիմեմ ուղիղ եթերում»։

Նիկոլ Փաշինյանի կոչը ակներևաբար հղի էր վտանգներով․ մինչև հավաքվում էին կողմնակիցները՝ մի քանի անգամ թեթև բախումներ ունեցան։

Միքայել Մինասյանի՝ իրավիճակի գնահատականը. «Նիկոլը գոռալու է միշտ. հոխորտալու է, սադրելու է, սպառնալու է, խնդրելու է և այդ ամենն անելու է իր բարակ, զզվելի ձայնով։ Նա դա անում էր թերթի էջերում, հանրահավաքների հարթակներից, ԱԺ ամբիոնից, երթում՝ բարձրախոսով, հետո կառավարական դղյակից ու հիմա նորից վերադարձել է իր ակունքներին։ Բայց կա մի փոփոխություն. հիմա նա գոռում է գերեզմանից։ Նա միշտ գոռալու է։ Եվ խնդիրն այն է, թե մենք ցանկանո՞ւմ ենք լինել նրա հետ գերեզմանում՝ դարձնելով այն նաև մեր գերեզմանը, թե մեկընդմիշտ թողնում ենք այդ լաչառին այնտեղ՝ մենակ։ 

Այս հարցը չունի «քաղաքական» և «սահմանադրական» լուծում։ Ինչպես սկսվեց հակասահմանադրական ձևով, այդպես էլ պետք է հանգուցալուծվի։ Այլ տարբերակ չկա։ Քանի որ Նիկոլը ինքնակամ միևնույնն է չի գնալու, որովհետև ո՛չ արժանապատվություն ունի, ո՛չ էլ գնալու տեղ: Նա իր վերջին հանգրվանում է՝ գերեզմանում, այդ պատճառով բոլորիս՝ մի ամբողջ երկիր, հետը քաշում է այնտեղ: 

Պարոնա՜յք գեներալներ, սպաներ, դուք երդվել եք պաշտպանել մեր հայրենիքը կամ գոնե այն, ինչ մնացել է մեր հայրենիքից։ Չեզոքացրե՜ք թշնամուն, որպեսզի երկիրը և ժողովուրդը դուրս գան գերեզմանից և նա այնտեղ մնա մենակ» ։

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ԱՄՆ-ից ևս արձագանքեց. «Երբ երկրի Զինված ուժերի ողջ վերնախավը հանրայնորեն հայտնում է անվստահություն պատերազմի պայմաններում իր գերագույն հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձին, կա երկու ելք` կամ փոխել ողջ ավագ սպայակազմը, կամ անցնցում հեռանալ: Երրորդը տրված չէ: Հատկապես` ռազմական իրական սպառնալիքի առերեսվող պետության պարագայում»։

Ինչպես հայտնի է՝  Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ևս ԳՇ պետի ու բարձրաստիճան մյուս զինվորականների հայտարարությունը որակել էր որպես հեղաշրջման փորձ։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը զգուշացնում է՝ թուրքերի հայտարարություններին լուրջ վերաբերել, պատմությունը կրկնվում է․

«Դպրոցներում Հայաստանի պատմության առարկայի անորակ լինելու պատճառով մենք վատ գիտենք բազմաթիվ այն դեպքերը, երբ հայ իշխանները միմյանց դեմ կոնֆլիկտների ժամանակ սելջուկներին ու թյուրքերին էին միմյանց դեմ հրավիրում։ Բնականաբար, թյուրքերը հետո մնում էին ու տիրում։ 

Անգամ ճակատագրական Մանազկերտի ճակատամարտի ժամանակ երկու կողմում էլ հայեր կային, ավելին, Բյուզանդիայի կայսրը հայ էր, Ռոմանոսը, իսկ նրա պարտության պատճառը հայերի զորագնդերի դավաճանությունն էր։ Իշխանության համար պայքար էր գնում։ Վերջերս Թուրքիայում մեծ շուքով նշում էին այդ ճակատամարտի 1050 ամյակը։
Հիմա նույնը մեր աչքի առաջ է կատարվում։ Դիակին բացահայտորեն Էրդողանն է աջակցում, իսկ ադրբեջանական մամուլը նրա համար է ցավում։ Ըստ երեւույթին խոստումներ, կամ անգամ գաղտնի պայմանավորվածություններ կան։ Անգամ թուրքերի հայտարարությունների ֆոնին Դիակը չի նահանջում, ավելին, ավելի համարձակ է դառնում»։

Նիկոլ Փաշինյանն ու սատարողները ամեն ինչ արել էին տպավորիչ «կոնտր հանրահավաք» կազմակերպելու համար։  

Հաղթական շարասյունով Հրապարակ են մտնում ֆեյքերը։ Նրանց ողջունում են մյուս շարասյան Գլենդելի և Ռոստովի ծյոծերը։ Ուռա, տավարիշչի.... »,-գրել էր Անուշ Սեդրակյան կամ Անն Նորիկյան օգտատերը։

Նիկոլին աջակցող կանայք ու տղամարդիկ նույնն էին մնացել, նրանց կյանքում ոչինչ չէր փոխվել, բայց այ հին ու բարի ժամանակների նման հրապարակում միտինգ անող իշխանությունում՝ շատ բան։ Ամենաակներևը՝ թանկարժեք հագուստն ու խնամված տեսքերն էին։ Բայց Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25 հանրահավաքում կարծես թե վերադարձել էր նախկին բառապաշարին․ սիրում էր բոլորին, արտահերթ անի՞-չանի՞, ժողովրդի կարծիքն էր հարցնում։ Սիրում էր կողքի հրապարակի միտինգավոր եղբայրներին։ 

Մարտի 1-ի փաստահավաք խմբի նախկին ղեկավար և ներկայիս կարկառուն իմքայլական Անդրանիկ Քոչարյանի կրակելու լեգիտիմ  «իրավունքի մասին» ։

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյան․  «նիկո՞լ...անդո՞ն...
Արծրուն ջան, մի հատ հեշթեգ կա, որ խնդրեմ կտարածե՞ս:
#չկրակողի_մաման․․․»։

Օգտատեր Արամ Գևորգյանը հրապարակեց Աննա Հակոբյանի, Անդրանիկ Քոչարյանի ու Արարատ Միրզոյանի չափազանց երջանիկ լուսանկարը՝ արված Շուշիի անկումից մի քանի օր առաջ, և 400+ զոհերից ու տարածքային կորուստներից հետո։

«Իսկանդեր»․ ֆեյսբուքի ընդդիմադիր հատվածը այս թեման մինչև ԳՇ պետի հայտարարություն ծամում էր։ Աղասի Ենոքյանը գրեց, որ այս հայտարարությամբ Նիկոլը հողին հավասարեցրեց ՌԴ 47 միլիարդանոց ռազմարդունաբերությունը։

Նույն Արամ Գևորգյանը՝ «Ռուսը ռուս չի։ Իրա զենքի որակը ցույց տալու համար կարար չէ՞ ձևի համար մի հատ կրակեր Պռոշյանի դաչեքի կողմ, ու սպասեր, որ ընդեղից ասեին, թե քանի տոկոսը տրաքեց։ Չի կրակում, որովհետև ընդեղ Չալո կա։ Այ էդքան կենդանասեր մարդ ա Պուտինը․․․»։։