Օսիպյանը լավ տրամադրությամբ հրաժեշտ է տվել. հայտնի է նրան փոխարինողի անունը (տեսանյութ)

Օսիպյանը լավ տրամադրությամբ հրաժեշտ է տվել. հայտնի է նրան փոխարինողի անունը (տեսանյութ)

Այս պահից սկսած ոստիկանապետի պարտականությունները կատարում է ոստիկանապետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը: 

Նա նշեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ Վ. Օսիպյանը ներկայացրել է իր պաշտոնավարման ժամանակ կատարած աշխատանքները, ապա նշել է, որ միշտ պատրաստ է կանգնել ոստիկանության կողքին, պատճառների մասին էլ ոչինչ չի ասել: 

Ահարոնյանն ապա նշեց, որ արդեն նախկին ոստիկանապետ Օսիպյանը լավ տրամադրություն է ունեցել:

Նշենք, որ վարչապետի առաջարկով նախագահը ստորագրել է Վ.Օսիպյանին պաշտոնից ազատելու մասին առաջարկը:

Մանրամասները՝ տեսանյութում: