Հռոմի պապի հուղարկավորությունն է. համաշխարհային առաջնորդները Վատիկանում են

Հռոմի պապի հուղարկավորությունն է. համաշխարհային առաջնորդները Վատիկանում են

Այսօր՝ ապրիլի 26-ին, տեղի կունենա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունը։ 

50 պետությունների պատվիրակություններ և ղեկավարներ արդեն ժամանել են Վատիկան։ 

Նրանց թվում են ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Բրազիլիայի, Ֆրանսիայի նախագահները և Հունգարիայի վարչապետը։

Անվտանգությունն ապահովում են երեք հազար ոստիկաններ և զինվորականներ։ 

Հռոմի պապի խնդրանքով հուղարկավորության արարողությունը կլինի հնարավորինս պարզ, ինչպես նաև եկեղեցում տեղադրված տապանաքարը՝ սպիտակ մարմարե սալ, որի վրա կա մեկ արձանագրություն՝ «Ֆրանցիսկոս»։

Պատարագը կսկսվի տեղական ժամանակով ժամը 10:00-ին՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի առջև։

Հիշեցնենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ին, նա 88 տարեկան էր։