Սամվել Ալեքսանյանի «Մեգամոլը» բացվեց

Սամվել Ալեքսանյանի «Մեգամոլը» բացվեց

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի Նոր Նորքում գտնվող «Մեգամոլը» այսօր բացվեց։

Կառույցի ճակատային մասում փակցված է «Արմենիա» անվանումը, որը կրելու է մոլը, ինչպես նաեւ այդ նույն շենքում է տեղակայվելու հարեւանությամբ գործով «Երեւանի սիթի» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերից մեկը։ 

Նշենք, որ նորակառույց մոլը իր մեծությամբ գերազանցում է Երեւանում գործող բոլոր մոլերին: Նոր մոլի կառուցումը սկսվել էր 4 տարի առաջ, երբ հողին հավասարեցվեց «Մասիվի շուկան»: Նախկինում այդ շուկայում կար ծածկած շուկա, որտեղ միրգ, բանջարեղեն եւ մսամթերք էր վաճառվում:

Նոր մոլի տարածքը 52.700 քառակուսի մետր է: Մոլը 6 հարկ ունի, առաջին երկու հարկերում ավտոյականատեղի է կառուցվել: Մոլում նաեւ կլինի սառցադաշտ, պարահրապարակ, կանանց եւ տղամարդկանց համար նախատեսված առանձին մարզասրահներ, սննդի եւ սպասարկման կետեր, կինոթատրոն եւ այլն: