Տեղի է ունենում Մարադոնայի հրաժեշտի արարողությունը, երկրում եռօրյա սուգ է հայտարարվել

Տեղի է ունենում Մարադոնայի հրաժեշտի արարողությունը, երկրում եռօրյա սուգ է հայտարարվել

Այս պահին Բուենոս Այրեսի Կառավարական տանը, որտեղ գտնվում է արգենտինական ֆուտբոլի լեգենդի մարմինը, հարգանքի տուրք են մատուցում Դիեգո Արմանդո Մարադոնային:

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը Մարադոնայի մահվան հետ կապված եռօրյա սուգ է հայտարարել: Նշենք, որ երեկ արգենտինացու մոտ սրտի կանգ է արձանագրվել և բժիշկներին չի հաջողվել փրկել աշխարհի 1986 թվականի չեմպիոնի կյանքը:

Մարադոնան շաբաթներ առաջ իրեն վատ էր զգացել և սկսել էր դժվարությամբ քայլել: 

La Nacion թերթն էլ գրում է, որ Մարադոնայի հրաժեշտի արարողությանը ավելի քան 1 մլն մարդ է մասնակցում։

Ըստ աղբյուրի՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակը, հնարավոր է, որ հրաժեշտի արարողությունը տևի մի քանի օր: