Դիտարժան սալյուտ «Քաղպայմանագրի» ներսում
Փաշինյանի ամենալկտի խոսափողներից մեկը՝ Գնել Սարգսյանը, դիմում է գրել Փաշինյանին եւ լքել ՔՊ-ի շարքերը: Առակս զի՞նչ կցուցանե: ՔՊ-ի ամենազզվելի երեւույթներից մեկը հանկարծ սկսեց զզվե՞լ Փաշինյանից: Իսկ գուցե Գնելին հեռացրին, որովհետեւ նա բավականին կամ, ավելի ճիշտ՝ իրենց սպասածի չափ զզվելի՞ չէր: Անձամբ ես Գնելի համար անմեղության մի այսպիսի կանխավարկած եմ մտմտում՝ Գնելը, տեսնելով, որ ՔՊ-ում իրենից ավելի լկտին ու զզվելին կա, թքեց ու հեռացավ ՔՊ-ից: Գիտեք, չէ՞, նախանձը բոլորին է հատուկ, անգամ՝ ամենազազրելի արարածներին: Չեմ կարծում, որ փողի «բազար» կա այստեղ՝ Գնելը, իբր, ուզել է, Նիկոլն էլ, իբր, չի տվել: Նիկոլին հիմա «գնելներ» շատ են պետք, եւ նախկին Գնելի «չիշիկն» էլ ահագին օգուտ կտար գործին: Բայց, ավաղ, ինչպես տեսավ Նիկոլը, նույնիսկ Գնելն արդեն չի ուզում աշխատել իր հետ:
Խոսակցություններ կան, որ Գնել Սարգսյանը ծանր է տարել հատկապես Գնել Սանոսյանի պաշտոնանկությունը: Ի վերջո, տարածքայինի Գնելն իր ադաշն էր, ու այդքան անփառունակ ձեւով հեռացրին ՔՊ «համակարգից»: Բայց այստեղ մի ուրիշ հարց է առաջանում՝ կարո՞ղ էր, արդյոք, Գնել Սարգսյանի նման երեւույթը, իրենից բացի, համակրել նաեւ մեկ ուրիշի: Իմ պատասխանն է՝ ոչ: Մյուս ամենատարածված վարկածն էլ այն է, որ Գնել Սարգսյանը պատրաստվում է լքել կամ արդեն լքել է Հայաստանը եւ դրսերում իր անհետաքրքիր կյանքն ինչ-որ կերպ զարդարելու համար է դուրս եկել ՔՊ-ից: Չեմ բացառում՝ դատելով սփյուռքում ՔՊ-ի եւ Նիկոլի ունեցած վարկանիշից: Մյուս կողմից էլ վստահ եմ, որ սփյուռքում էլ Գնել Սարգսյանը Գնել Սարգսյան է, ճիշտ այնպիսին, ինչպիսին մենք գիտենք նրան՝ լկտի եւ զզվելի:
Եվ, այնուամենայնիվ, առակս զի՞նչ կցուցանե: Ես այսպես եմ մտածում՝ եթե արդեն Գնել Սարգսյանի նմանն է դիմում գրում եւ լքում ՔՊ-ն, ուրեմն գաղափարական ճակատում ՔՊ-ի գործերն ավելի վատ են, քան մենք ենք կարծում: Գնելի օրինակը կարող է վարակիչ լինել SMS-ի սպասող բազմաթիվ ՔՊ-շնիկների համար, որոնք ուղղակի չեն ցանկանում Փաշինյանի հետ կիսել դավաճանի, հողատուի, երկրի սահմանադրական կարգը տապալողի եւ ազգակործան պատուհասի ճակատագիրը: Ի՞նչ անեն այդ մարդիկ, սպասեն Նիկոլի «խնդրանք-հորդորի՞ն», թե՞ հեռանան Գնելի նախընտրած ճանապարհով՝ սեփական դիմումի համաձայն: Ես անուններ չեմ տա, որպեսզի արհեստականորեն չարագացնեմ այդ մարդկանց SMS-ներ ուղարկելու պրոցեսը, բայց դուք, սիրելի ընթերցողներ, կարող եք սեփական նախաձեռնությամբ կազմել ՔՊ-շնիկների՝ ձեր սրտի ուզած ցուցակը՝ այնտեղ ընդգրկելով շատ հնչեղ անուններ: Բայցեւ խնդրում եմ նկատի ունենալ ոչ միայն ՔՊ-ի տոմս ունեցողներին, այլեւ այս իշխանությունների տաքուկ հետույքում 6,5 տարի ծվարած պաշտոնյաներին, որոնք արդեն իսկ ահաբեկված են մոտեցող իշխանափոխության իրողությունից:
Չի կարելի պնդել, որ Նիկոլը վերջում մենակ է մնալու: Ես հավատում եմ, որ եթե արտառոց ոչինչ տեղի չունենա, Սիմոնյան Ալենը, Միրզոյան Արոն, Ռուբինյան Ռուբենը, Քոչարյան Անդոն, պաշտպանության բլոկից Միքայելյան Սասունը, Պապիկյան Սուրենը, տնտեսական ոլորտից Սուքիասյան Խաչատուրը, քաղաքական առաջնագծից Ալեքսանյան եւ Հովակիմյան Վահագները, ՍԴ-ից Սաֆարյան Սեդան, քաղհասարակությունից Իոաննիսյան Դանիելը, Սաքունցը, Խզմալյան Տիկոն, Սաֆարյան Ստյոպը, ամերիկաներից Բաբաջանյան Արմանը, մերձավոր շրջանակից՝ աներձագ Հրաչը եւ էլի ուրիշներ, Նիկոլին կուղեկցեն մինչեւ գնդակահարության պատը, եւ, ով գիտի, նրանցից ոմանք, գուցե, նաեւ կամավոր կանգնեն այդ պատի տակ: Այդ քայլը նրանցից մեծ ջանքեր չի պահանջի, բայց փոխարենը նրանք կարող են «հեռանալ» արժանապատիվ ձեւով, որպես Նիկոլին արժանի դավաճաններ, հողատուներ եւ ազգակործան պատուհասներ:
Հիմա տեսա՞ք, թե իր անխոհեմ պահվածքով Գնելն ինչ արեց ՔՊ-ի ու Նիկոլի հետ, ինչպիսի մտքեր զարգացրեց հանրության շրջանում: Այլապես ասում էիք՝ վրեն, թե Գնելը դիմում չի գրել, դա ո՞վ դարձավ, որ մի հատ էլ սգանք նրա՝ ՔՊ-ից հեռանալը: Չի կարելի ՔՊ-ի այսօրվա խնդիրներին այդքան թեթեւ նայել՝ մատների արանքով: Պտուտակները շատ են թուլացել, գամերը դուրս են թռել, տախտակները՝ փտել, երբեմնի գովական «կառույցը» դարձել է ախոռ: Եվ ամենեւին էլ պատահական չէր, որ մեր հարեւան Շմավոնն առաջինն ինձ զանգեց, թե՝ իմացա՞ր, Գնել Սարգսյանը լքել է անասնաֆերման:
Կարծիքներ