Կշարունակեն պաշտոնավարել մինչեւ կանոնադրության հաստատումը

Կշարունակեն պաշտոնավարել մինչեւ կանոնադրության հաստատումը

Ինչպես հայտնի է, Գիտության եւ Բարձրագույն որակավորման կոմիտեները միաձուլման ձեւով պետք է վերակազմակերպվեն՝ ստեղծելով Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե՝ իր գործունեության ոլորտին վերապահելով «Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ենթակայության Գիտության կոմիտեի, Բարձրագույն որակավորման կոմիտեի եւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները»:

Համաձայն e-draft.-ում տեղադրված «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի, Գիտության եւ Բարձրագույն որակավորման կոմիտեների նախագահները կշարունակեն պաշտոնավարել մինչեւ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի կանոնադրության հաստատումը եւ մարմնի ղեկավարի նշանակումը: «Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, հաստատվում է սույն օրենքով վերակազմակերպված Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նոր կանոնադրությունը, եւ կատարվում են սույն օրենքի ընդունումից բխող այլ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխություններ»,-նշված է հիմնավորման մեջ: