«Հրապարակ». Իշխանությունը ցանկանում է սեւ-սպիտակի կռիվ տանել. ԲՀԿ-ն որոշեց չմասնակցել հանրաքվեին

«Հրապարակ». Իշխանությունը ցանկանում է սեւ-սպիտակի կռիվ տանել. ԲՀԿ-ն որոշեց չմասնակցել հանրաքվեին

ԲՀԿ քաղխորհրդի երեկվա նիստը, որտեղ քննարկվել է սահմանադրական հանրաքվեին մասնակցության հարցը, մեր աղբյուրների վկայությամբ, անցել է սիրո եւ համերաշխության մթնոլորտում։ Ներկա պատգամավորներից եւ տարածքային կառույցների ներկայացուցիչներից եւ ոչ մեկը չի հակադրվել իշխող տեսակետին, որ գործընթացն իրավական չէ, իշխանությունը ցանկանում է սեւ-սպիտակի կռիվ տանել, ուստի նպատակահարմար չէ մտնել այդ պայքարի մեջ։

Ելույթ են ունեցել գրեթե բոլորը ու կարմի թելի պես տարել այդ գիծը, անգամ ամենաարմատական տրամադրվածություն ունեցողները։ Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն որոշեց չմասնակցել հանրաքվեին՝ չլինել ո՛չ «այո»-ի, ո՛չ «ոչ»-ի կողմում, ինչի մասին օրեր շարունակ գրում էր մամուլը, իսկ ԲՀԿ-ականները զայրանում էին, թե մի շտապեք։