Մայքլ Ջորդանը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին վերջ դնել ռասիզմին եւ բռնությանը

Մայքլ Ջորդանը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին վերջ դնել ռասիզմին եւ բռնությանը

NBA-ի լեգենդ, «Չիկագո Բուլլզ»-ի մարզիկ Մայքլ Ջորդանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է սեւամորթ Ջորջ Ֆլոյդի, ոստիկանների կողմից սպանվելուց հետո ԱՄՆ-ում բռնկված անկարգություններին։ «Чемпионат»-ի փոխանցմամբ, աշխարհահռչակ մարզիկը մասնավորապես ասել է․ «Ես խորապես տխրել եմ եւ իրապես զայրացել։ Տեսնում եմ զգում եմ յուրաքանչյուրի ցավը։ Նրանք հիասթափությունն ու զայրույթը։ Ես նրանց կողքին եմ, ովքեր կոչ են անում դադարեցնել արմատացած ռասիզմն ու բռնությունը մեր երկրում ապրող այլ գույնի մարդկանց համար։ Այլեւս բավական է։ Ես չունեմ պատասխաններ, սակայն մեր համատեղ ձայները ցույց են տալիս, որ ուժ ենք։ Մենք պետք է լսենք մեկմեկու, ցուցաբերենք կարեկանցք եւ երբեք թիկունք չդարձնենք անիմաստ դաժանությանը։ Մենք պետք է շարունակենք խաղաղ բողոքի ցույցերն եւ պահանջենք պատասխանատվությունը։ Մեր միակամությունը պետք է ճնշում գործադրի մեր առաջնորդների հանդեպ, որպեսզի նրանք փոխեն օրենքները, այլապես մենք կօգտագործենք մեր ձայնը համակարգային փոփոխությունների համար։ Մեզանից ամեն մեկը պետք է դառնա մասնիկը որոշումների կայացման եւ մենք պետք է աշխատենք միասին, որպեսզի ապահովենք արդարություն»,- ասված է Ջորդանի հայտարարության մեջ։