Արցախի համապետական ընտրությունների հեռուստադեբատն իրոք աննախադեպ է հենց իր փաստով

Արցախի համապետական ընտրությունների հեռուստադեբատն իրոք աննախադեպ է հենց իր փաստով

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Արցախի համապետական ընտրությունների հեռուստադեբատն իրոք աննախադեպ է հենց իր փաստով։

Ժամանակակից քաղաքական մշակույթի շոշափելի օրինակ է։ Անկախ բովանդակության հանդեպ տարբեր մոտեցումներից։

Տարօրինակ է, սակայն, մեկ այլ փաստ։ Տարբեր երկրներում նման բանավեճերի թիվ մեկ ջատագովները, որպես կանոն, ընդդիմադիր առաջատարի դերում դիրքավորվող թեկնածուներն են լինում։

Այնինչ այսօրվա բանավեճը հակառակ օրինակն է։

Բա ու՞ր մնաց նրանց թափանցիկությունը, ժողովրդավարությունը եւ քաղաքացիական մշակույթը։

Առողջություն, իմաստնություն եւ խաղաղություն Արցախին եւ Հայաստանին»։