Կարմրուկից մահացել է 140 հազար մարդ

Կարմրուկից մահացել է 140 հազար մարդ

Այս տարի կարմրուկով հիվանդացել է 10 միլիոն մարդ, մահացել 140 հազարը։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալները։

Մահացածների մեծ մասը մինչեւ հինգ տարեկան երեխաներն են։ ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեիսուսը հայտարարել է, որ այն, որ երեխաները շարունակում են մահանալ պատվաստումով կանխվող հիվանդությունից, արդեն խոսում է այն մասին, որ առողջապահության մասնագետները ձախողել են իրենց աշխատանքը։ Հիմնական օջախներն են՝ Մադագասկարը, Կոնգոյի ԴՀ-ն, Սոմալին, Լիբերիան եւ Ուկրաինան։