«Ռեալը» Մբապեի կամ Հոլանդի փոխարեն կփորձի գնել այլ հարձակվողի

«Ռեալը» Մբապեի կամ Հոլանդի փոխարեն կփորձի գնել այլ հարձակվողի

Ինչպես գրում են իսպանական մարզական լրատվամիջոցները, Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն ի վերջո հասկանալով, որ  ֆինանսական լուրջ խնդիրների պատճառով դժվարանալու են ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի կամ «Բորուսիայի» ֆուտբոլիստ Էրլինգ Հոլանդի տրանսֆերը, սկսել է դիտարկել հարձակման գիծն ուժեղացնելու այլընտրանքային տարբերակներ։

Ըստ տարբեր հրապարակումների՝ մադրիդյան ակումբը մասնավորապես սկսել է լրջորեն հետաքրքրվել Միլանի «Ինտերի» բելգիացի հանրահայտ հարձակվող Ռոմեու Լուկակուի ծառայություններով։

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ իտալական ակումբի ղեկավարությունը բելգիացուն բաց կթողնի միայն 90 մլն եվրոյի դիմաց, սակայն ասում են՝ «Ռեալի» ներկայացուցիչներն արդեն իսկ սկսել են հարձակվողի տրանսֆերը ձեռք բերելու գործընթացն ու ամեն ինչ անում են, որպեսզի չվճարեն 70 մլն եվրոյից ավել։