Հայտնի են Ս-400 համակարգերը Թուրքիայում տեղակայելու ժամկետները

Հայտնի են Ս-400 համակարգերը Թուրքիայում տեղակայելու ժամկետները

Ընթացիկ տարվա դեկտեմբերին Ռուսաստանից Թուրքիային մատակարարված Ս-400 զենիթահրթիռային համակարգերը կտեղակայվեն եւ կբերվեն մարտական պատրաստականության ռեժիմի։ Աս մասին հայտնում է Haberler-ը, վկայակոչելով թուրքական ռազմաարդյունաբերական համալիրի պատասխանատուներից Իսմայիլ Դեմիրի հայտարարությունը։ Նշենք, որ Ս-400 համալիրների հաջորդ խմբաքանակը Թուրքիային կմատակարարվի հաջորդ տարի, ըստ պայմանագրով նախատեսված ժամկետի։