Ֆրանսիական հայտնի քառյակն՝ առաջին անգամ Երևանում 

Ֆրանսիական հայտնի քառյակն՝ առաջին անգամ Երևանում 

Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական հոբելյանական 25-րդ փառատոնը մեկնարկում է «Գրեմմի» մրցանակակիր «Էբեն»  քառյակի բացառիկ համերգով:

Փետրվարի 20 -ին՝ ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում  առաջին անգամ  հանդես կգա «Գրեմմի» մրցանակակիր «Էբեն»  քառյակը:

Բազմաթիվ միջազգային մրցույթների թափնեկիր,  «Տարվա անսամբլ» տիտղոսակիր քառյակն ավելի քան երկու տասնամյակների ընթացքում սահմանել է նոր չափանիշներ՝ հանդիսատեսին հանդես գալով տարբեր ժանրերի կատարումներով և նոր մոտեցումներով : 

Համերգի  ծրագրում կհնչեն՝
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ | Լարային քառյակ համար 21 
Ալֆրեդ Շնիտկե | Լարային քառյակ համար 3 
Էդվարդ Գրիգ  | Լարային քառյակ համար 1 
 Տոմսերը կարող եք ձեռք բերել փառատոնի պաշտոնական հարթակից  
 https://shorturl.at/vDQ28   ////  Ticketon.am-ից, Tomsarkgh.am-ից, Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղից կամ զանգահարելով  +37477805687 հեռախոսահամարին։ 
Տոմսերի արժեքը՝ 2.000 – 15․000 ՀՀ դրամ