Լիոնել Մեսսին վերադառնում է «Բարսելոնա»
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, ով ներկայումս հանդես է գալիս MLS «Ինտեր Մայամի» ակումբի կազմում կարող է վերադառնալ «Բարսելոնա»՝ 2026 թվականի սկզբին։ Համաձայն Gol Digital-ի, նպատակն այն է, որ երեսունութամյա մարզիկը կարողանա լավագույնս պատրաստվել աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա Միացյալ Նահանգներում, Կանադայում եւ Մեքսիկայում։
Հնարավոր է, որ արգենտինացի մարզկը կարճաժամկետ պայմանագիր կնքի կատալոնական ակումբի հետ՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Դա նրան թույլ կտա մարզվել ու հանդես գալ աշխարհի հզորագույն լիգաներից մեկում՝ Լա Լիգայում, ինչը իդեալական կլինի Մունդիալին նախապատրաստվելու համար։
Կարծիքներ