Twitter-ը թույլատրել է իր օգտատերերին փոխանցել եւ ստանալ «թեյավճարներ»

Twitter-ը թույլատրել է իր օգտատերերին փոխանցել եւ ստանալ «թեյավճարներ»

Twitter միկրոբլոգային ցանցը մի շարք օգտատերեիկ կթույլատրի փոխանցել եւ ստանալ «թեյավճարներ»։ Այս մասին հայտարարել է սոցկայքի պրոդուկտների գծով մենեջեր Էսթեր Կրոուֆորդն իր բլոգում։ «Մենք ցանկանում ենք, որ մեր փոխօգնությունը լինի ոչ միայն լայքերի, ֆոլլոուերների եւ ռեթվիթների տեսքով։ Այսօր մենք ներկայացնում ենք Tip Jar-ը, որը «թեյավճարներ» ուղարկելու եւ ստանալու նոր հարմարանք է»,- ասված է հրապարակման մեջ։

Այժմ օգտատերերը կարող են իրենց օգտահաշիվները կապել մի շարք հավելվածների եւ ծառայությունների, որոնց միջոցով հնարավոր կլինի կատարել դրամական փոխանցմումներ։ Ներկայումս այս ծառայությունն հասանելի է անգլալեզու տարբերակի սահմանափակ թվով օգտատերերի համար։ Այդ օգտատերերը հիմնական լրագրողներ են, փորձագետներ եւ ոչ կոմերցիոն կազմակերպություններ։ Այս շրջանակը, սակայն ապագայում կարող է ընդլայնվել։