Տեղի ունեցավ Պոլիտեխնիկի Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը

Տեղի ունեցավ Պոլիտեխնիկի Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը

Սույն թվականի նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ «Հայաստանի ազգային պոլիտեխ-նիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը։ 
Այն բացեց Խորհրդի ամենատարեց անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանը, ով մինչև օրակարգային հարցերին անցնելն, առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի բոլոր զոհերի հիշատակին՝ ներառյալ պոլիտեխնիկցի ուսանողների։ Ապա, իր ներածական խոսքում շնորհավորելով նորընտիր Հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ նա հիշեցրեց, որ Պոլիտեխնիկը (ՀԱՊՀ-ն) թերևս առաջինն էր, ով դեռևս 90-ականների կեսերին, ձևավորեց հոգաբար¬ձուների խորհուրդ: Միաժամանակ, որպես Պոլիտեխնիկական համալսարանի Խորհրդի հնագույն անդամ, նա նշեց, որ այդ կառույցն անցել է երկար և արգասաբեր ուղի՝ տարբեր ժամանակաշրջաններում ուղղորդելով համալսարանի զարգացման ռազ¬մա¬վարությունն ու կաևորագույն բարեփոխումային ծրագրերը։ Նա հիշեցրեց նաև, որ Պոլիտեխնիկի խոր¬հուրդը տարբեր ժամանակներում գլխավորել են այնպիսի անվանի պոլիտեխնիկցիներ, ինչպես Հանրապետության լեգենդար դարձած ղեկավարներ Կարեն Դեմիրճյանը և Ֆադեյ Սարգսյանը։ Ըստ Յուրի Սարգսյանի այսպիսի  տպավորիչ նախա¬պատմությունը պարտավորեցնում է ունենալ արժանի շարունակություն։ Ըստ Յու․ Սարգսյանի այսպիսի տպավորիչ նախապատմությունը պարտավորեցնող է, առավել ևս այսօր, երբ երևան են եկել գոյապահպանական բնույթի նոր մարտահրավերներ և արտաքին սպառնալիքներ, որոնց պետք է դիմագրավել՝ մոբիլի¬զաց¬նելով երկրի ողջ մտավոր, գիտատեխնիկական և մասնագիտական ներուժը, որում իր ուրույն առաքելությունն ունի Պոլիտեխնիկը։
Ակադեմիկոս Յու․Սարգսյանի ներածական խոսքին հաջորդած օրակարգային առաջին հարցով տեղի ունեցավ Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն: Խորհրդի նախագահի պաշտոնում միաձայն ընտրվեց, Խորհրդի անդամների կողմից առաջադրված և նրանց հավանությանն արժանացած միակ թեկնածուն՝ Պոլիտեխնիկի շրջանավարտ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Հովիկ Մուսայելյանը:
Ծրագրային իր հակիրճ ելույթում պրն․ Հ․ Մուսայելյանը նշեց, որ երկիրը կանգնած է նոր իրողությունների առջև և Պոլիտեխնիկն այդ իրողությունների հաղթահարման առա¬ջա-մարտիկներից մեկը պետք է դառնա։ «Մենք, ըստ էության, այլընտ¬րանք չունենք, քան տեխնոլոգիական հզոր երկիր դառնալը, որի համար առաջին հերթին պետք է կարողանալ որակյալ ինժե¬ներական կրթություն ապահովել»,- ասաց նա։ Ըստ պրն․ Հ․ Մուսայելյանի Պոլիտեխնիկը պետք է վերագնահատի և վերանայի իր գիտական հետագա զարգացման ռազմավարությունն՝ առկա իրողություններով պայմանավորված նոր մարտահրավերների համատեքստում։ Ակնհայտ է, որ Համալսարանը պետք է իր գիտական և ինժեներատեխ-նիկական ողջ ներուժը համախմբի և մշակվող հետազոտական ծրագրային առաջարկները համապատասխանեցնի երկրի պաշտպանական հրատապ խնդիրներին։ Ամփոփելով իր խոսքը, պրն․ Հ․ Մուսայելյանը նշեց, որ որպես ՀԱՊՀ Խորհրդի նախագահ ջանք ու եռանդ չի խնայի երկրում տեխնոլոգիական կրթությունը դոմինանտ դարձնելու համար։ Ըստ նրա բուհում Խորհրդի ուղղորդող դերը պետք է բարձրանա։ 
Օրակարգային երկրորդ հարցի շրջանակում Հոգաբարձուների խորհրդի քարտուղարի պաշտոնում առաջադրվեց և միաձայն ընտրվեց ՀԱՊՀ Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսա¬նողուհի Աիդա Կիրակոսյանը։ 
Օրակարգի ամփոփիչ երրորդ, ընթա¬ցիկ կազմակերպական, հարցի շրջանակներում նախաըտեսված առանձին ենթահարցերի համա¬տեքս¬տում քննարկվեցին և համապա¬տաս-խան որոշումներ կայացվեցին մի շարք ընթա¬ցիկ աշխատանքային հարցերի շուրջ: Մասնավորապես, Հոգաբարձուների խորհրդի ան¬դամների միա¬ձայն որոշմամբ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնա¬դրամի ռեկտորի պար-տականությունների կատարումը հանձնարարվեց ՀԱՊՀ Միջազգային համագոր¬ծակ¬ցութ¬յան և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանին՝ մինչև ՀՀ օրենքով և ՀԱՊՀ Կանոնադրությամբ սահմանված կարգով Խորհրդի կողմից մրցույթի անցկացումն ու ռեկտորի ընտրությունը։