Լիխտենշտեյն-Հայաստան՝ 1-1

Լիխտենշտեյն-Հայաստան՝ 1-1

Հայաստանի ազգային հավաքականը Եվրո 2020-ի նախընտրական փուլի  J խմբի շրջանակում Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում հյուրընկալվել էր Լիխտենշտեյնի ընտրանուն։

Հանդիպման 17-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում հեռահար հարվածի շնորհիվ խաղի հաշիվը բացեց Տիգրան Բարսեղյանը։ Հավաքականի կազմում անցկացրած 25 խաղերում սա Բարսեղյանի 5-րդ գնդակն էր։

Թեպետ ամբողջ առաջին կեսն ընթացավ Հայաստանի հավաքականի ակնհայտ տարածքային առավելությամբ, առաջին խաղակեսում Բարսեղյանի գնդակը միակն էր։

Երկրորդ կեսի սկզբում Հայաստանի հավաքականը շարունակում էր տիրել գնդակին և շատ ավելի վտանգավոր էր գործում, քան մրացիկը, սակայն 72-րոպեին հենց Լիխտենշտեյնի ֆուտբոլիստը գոլ խփեց, գոլի հեղինակ դարձավ երկրորդ կեսում փոխարինման դուրս եկած Ֆրիկը։

Երկրորդ կեսում այլևս գոլեր չեղան և Հայաստանի  հավաքականը ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը Լիխտենշտեյնի հետ։

Հիշեցնենք, որ նույն  Եվրո 2020-ի նախընտրական փուլի  J խմբի շրջանակում օրեր անց՝ հոկտեմբերի 15-ին, Հայաստանի հավաքականը արդեն կհյուրընկալվի Ֆինլանդիայի ընտրանուն։