Նիկոլի «շնորհիվ» Հայաստանը վեր է ածվել «изгой» պետության

Նիկոլի «շնորհիվ» Հայաստանը վեր է ածվել «изгой» պետության

ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«2008-ի այս օրը մեր տարածաշրջանն «եռում» էր. վրաց-օսական պատերազմի բռնկումը սպառնալիք էր նաև Հայաստանի համար: Ակնհայտ էր,որ պարենային անվտանգության ապահովումը մեր երկրի համար վտանգված էր: Այդ նույն օրը Պեկինում մեկնարկել էին օլիմպիական խաղերը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ևս Չինաստանում էր: Ասում են , ստանալով վրաց-օսական պատերազմի մասին լուրը, Սարգսյանը անմիջապես կապ է հաստատում Իրանի նախագահ Ահմադինեջադի հետ և խնդրում Հայաստանին տրամադրել անհրաժեշտ չափի վառելիք և պարենամթերք: Բարեկամ Իրանի նախագահն առանց երկմտելու իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու իր ընկերոջն ու եղբայրական Հայաստանին: Այս թեմային անդրադարձա,որպեսզի որոշ «սորոսական» ու ապազգային արարածեր հասկանան,որ պետության անվտանգության ապահովումն ու միջպետական հարաբերությունները լայվերով ու լայքերով չեն լինում: Մեկ էլ մի բան.Տավուշի դեպքերից հետո Նիկոլին չի հաջողվել նույնիսկ կապ հաստատել մեր դաշնակից Ռուսաստանի նախագահի հետ:

Հ.Գ. Նիկոլի «շնորհիվ» Հայաստանը վեր է ածվել «изгой» պետության»: