Ժողովուրդը ոչ սրանց, ոչ էլ այլեւս իրենց հեղափոխության հավեսը չունի

Ժողովուրդը ոչ սրանց, ոչ էլ այլեւս իրենց հեղափոխության հավեսը չունի

-Վերջապես հասկացա`
-Որտեղ են ձմեռում այս ողջ դեբոշի խեցգետինները.
-Չգիտեմ` լոռեցի Էդմոնը միամտաբար.,
-Թե խիստ մտածված իր չակրաների հանեց
-Խեցգետինների իրական արտահանձնումը,
-Այնուհանդերձ, որպես լուսավորյալ` իլյումինատ`
-Նաեւ ահավոր ինֆորմացված մարդ /դրսերում` ԱՄՆ-ում նա շատ է լինում/.
-Նա բացեց այս խաղի իրական կոդը.
Հ.Գ.
-Եւ ուրեմն`
-Այս հանրաքվեն իշխանություններին վիզ պետք է.
-Իսկ հանրաքվեն նրանց պետք է Արցախում անցկացվելիք ընտրությունների ֆոնին.
-Ապա եւ մինչեւ մայիս գործընթացների /պարզվեց` հանրաքվեի քարոզարշավը տեւելու է վաթսուն օր/.
-Ասել է` մինչեւ մայիս Հայաստանը թաթախված է լինելու`
-Հանրաքվեի գործընթացի մեջ:
Հ.Գ.
-Եւ ուրեմն` ուշադիր.
-Եւ մի քանի օրից Մյուխեն գնացող Նիկոլ Փաշինյանը.
-Ալիեւի հետ հանդիպման ժամանակ.
-Երբ իրեն դեմ կտան Մնացականյանի եւ Մամեդյարովի բանակցած փաստաթուղթը
-Դետալների ու սկզբուքների` ժամանակացույցը`
-Համատեղ բնակության եւ խաղաղապահների մասով.
Հ.Գ.
-Ինքը կասի` յիս իդ պարը չիմ պարում.
-Մունք պարում ենք Ուզունդարա` հանրաքվեի նոտաներով...
-Համբերեք` դեռ:
Հ.Գ.
-Եւ ուրեմն.
-Էդմոնն իր, ԱՄՆ-ի, Չեմբեռլինի, իլյումինատների անունից ասում ա`
-Կապիկություններ մի արա, Նիկոլ.
-Դու ունես /իրականում` քեզ տվել են/ անսահմանափակ իշխանություն, օրինագիծն ընդունեք պառլամենտով.
-Ժամանակ մի շահեք` տրընգի պարելու պատրվակով.
-Քաշ մի տվեք ժողովրդին ընտրատածք`
-Խաղեր տալու համար:
Հ.Գ.
-Ասել եմ չէ՞
-Այս հանրաքվեն չի անցնելու. ժողովուրդը ոչ սրանց, ոչ էլ այլեւս իրենց հեղափոխության հավեսը չունի /թվերը նախորդ ստատուսում գրել եմ/.
-Նիկոլը նաեւ ցույց է տալու.
-Արցախի հարցով հանրաքվեն նույնպես չի անցնելու.
-Այլ բան մտածեք, թանկագին ԵԱՀԿ ՄԽ-ներ.
-Ինձ էլի մի քիչ ժամանակ տվեք...

#Էս_է_ողջը_փաստորեն...