Գրետա Թունբերգը ակցիա է անելու ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
Հայտնի շվեդ էկոակտիվիստ, 21-ամյա Գրետա Թունբերգը Վրաստանում իրականացված բողոքի ակցիաներից հետո ժամանել է Հայաստան։
Մինչ Հայաստան գալը նա Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան դիմաց պաստառներով ցույց է արել՝ Բաքվում անցկացվող COP29-ի, Ալիևի բռնապետական ռեժիմի ու Արցախում իրականացված էթնիկ զտումների հետ կապված։ Ցույցին մասնակցել են էկո-ակտիվիստներ, հայ համայնքի սակավաթիվ անդամներ։
«Ադրբեջանցիներ ևս կային, նրանց պաստառները երևում են նկարներում։ Բոլոր ադրբեջանցիները դիմակներով էին, երևի որ իրանց դեմքերը չֆիքսվեին։ Առավոտյան էլ Ադրբեջանի դեսպանատան մոտ էին ցույց կազմակերպել»,-ասաց Վրաստանում «Հայ համայնք» ՀԿ-ի ղեկավար Արթուր Միրզոյանը։
Հիշեցնենք, որ Գրետա Թունբերգը եզակի էկո-ակտիվիստներից էր, ով բարձրարձայնեց հայ գերիների՝ Բաքվում ապօրինի պահվելու մասին։
Նա մասնակցելու է բողոքի ցույցի Երևանի ՄԱԿ-ի գրասենյակի առաջ, նոյեմբերի 15-ին ժամը 16.00-ին էլ բողոքի ակցիա է անցկացնելու ընդդեմ Ադրբեջանի։
Կարծիքներ