Չալոներին

Չալոներին

ՉԱԼՈՆԵՐԻՆ

Տխուր ես հիմա, քայլածու Չալո,
Դու` հավատարիմ, տերդ` դավաճան,
Ետ չես բերի էլ և ոչ մի ճարով
Էն լավ օրերդ, որ եկան, անցան:

Խելքդ տվեցիր մի չոր ոսկորի,
Հաչացիր հպարտ, անզուսպ, չանսալով,
Թե եղունգ ունես` գլուխդ քորի,
Քարշ տուր փուչ կյանքդ` քոսոտ շան հալով:

Ախր, այ շան ցեղ, ինչո՞ւ դավեցիր,
Քեզ ծնող, սնող տիրոջդ բակը,
Ընկած դռնեդուռ նոր տեր փնտրեցիր,
Ու նոր տիրոջ հետ ընկել ես ք.քը:

Հիմա մզում ես, հոտոտում դես-դեն,
Ո՞ր կողմը թեքվես` ինքդ էլ չգիտես,
Քո տերը ինքն է մնացել անտեր,
Իսկ դու, քոսոտ շուն, շուտով կսատկես:

Սամվել Խալաթյան

(ֆեյսբուքյան էջից)