«էս ամեն-ինչը Արփին ա թաքուն հոր էջում գրել...»

«էս ամեն-ինչը Արփին ա թաքուն հոր էջում գրել...»

Ֆեյսբուքը բառիս բուն իմաստով «ղժժում է»։ Սա այն դեպքն է, երբ սևերն ու սպիտակները համերաշխ ծիծաղում են վարչապետի «արժանահավատ փաստի վրա»։

Նիկոլ Փաշինյանն լրագրողների հետ ասուլիսի ժամանակ  ասել էր․  «2018 թվականի մայիսից սկսած՝ Հրայր Թովմասյանը սկզբում ամենօրյա, հետո ամենշաբաթյա, հետո ամենամսյա ռեժիմով իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով՝ ես եմ Սահմանադրության այս տեքստի հեղինակը, և ես ուզում եմ ձեզ պատմել բոլոր խութերի մասին, և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ ինչեր: Եվ նա այդ առաջարկութունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցլեու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ»։

Հրայր Թովմասյանն էլ պատասխանել է․

«Այս պահից սկսած ես ուղիղ 20 օր համբերատար սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերն հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։

Դա չանելու դեպքում իմ փաստաբաններին խնդրելու եմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ»:

Փաշինյանը պատասխանել է․

Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երեւանում)։

Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ:

Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք:

Այսօր ներկայացրել է արժանահավատ փաստը՝ Հրայր Թովմասյանն իրեն գրիչ է նվիրել։ Ամբողջ ազգը «շունչը պահած» սպասում էր, թե ոնց է Հրայրի «վերջը տալու», ինքը․․․

Ինչպես են արձագանքում վարչապետի գրառմանը․

Վահե Մոսինյան Էս տիպի "փաստերով" եք մարդկանց ձերբակալում, կալանավորում, դրա համար էլ մի հատ մեղադրական դատավճիռ չկա ու չի էլ լինի, քանի դեռ գործ անելու փոխարեն լոլո եք մատուցում հանրությանը։

Աբդալյան Դավիթ Գագիկի Պարոն վարչապետ ջան, մոռացել եք սկզբում գրել՝ որ խնդրեմ #անանուն կդնեք, իսկ վերջում՝ երեխեք, էլ ում հետ է պատահել արտահայտությունները

Lusine Madinyan Բա հետո՞ ... իսկ դու գիտես գրիչի մեջ ինչ մեծ խորհուրդ կարա լինի: Որ դու այդ նույն գրիչով քո դիագնոզի տակ ստորագրես ու վերջում դնես սեղանին:

Hasmik Stepanyan Խորը հիասթափված եմ, պարոն Փաշինյան, լավ է չասեցիք՝ կաշառք է տվել, դաստիարակությունից ելնելով տեսել է, որ չունեք, իրենն է առաջարկել, մի՞թե դուք այդպես չէիք վարվի… անկեղծ ասած խոսքեր չեմ գտնում, ուղղակի դուք չեք գիտակցում, որ երկրի ղեկավար եք և չի կարելի նման պրիմիտիվ բաներով զբաղեցնել հասարակությանը, ուղղակի ամոթ է(((

Քրիստինե Հայյան Դարի գրիչը

Harutunyan Karen դա նույն հաջողությամբ իմ գրիչը կարա լինի․․․ կամ Քոչարյանի կամ Պուտինի....

Մերի Մերի Իհարկե պարոն վարչապետ ջան, հարգելի տիկին Աննա, դա քծնանք չի ու Հայաստանում ընդունված ձև է, հետո գրիչը փաստ է , բայց ոչ հանցակազմ

Marine Vahei Stepanyan Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ:
Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք։
Ես մեռա

Levon Muradyan Էս մի գրիչի պատճառով, հարգելի պարոն Թովմասյան, պետք է հրաժարական տաք։ Ավելին քան ապացույց

Katerina Karapetian Պարոն Փաշինյան հետ տուր էդ գրիչը , դրանից ամեն ինչ հավատալույա , թուղթ ու գիր արած կլինի

Մելքոն Մելքոնեան Էս լրիվ էն սերիալներից էր, որ սպասում էինք վերջի սերիային, ազգովի որ իմանայինք Ալեխանդրոն ում տղեն ա, էն էլ բանից պարզվեց, որ Ալեխանդրոյի մերը շատ պարկեշտ կին ա ու Ալեխանդրոն ապօրինի չի։

Գագիկ Բեգլարյան Դաաա!Հրայրը ճիշտ կանի ոստիկանություն դիմի ,որ գրիչը կորել է, գտնողին խոստանա պարգևատրում, թե բա գրիչը մի կերպ գրպանս դրեց, էս ինչ ռաբինյա իզաուրա ես պատմում, էս ո՞ւր ես հասել , հետ արի,  մեղք ես։

Vahagn Tepoyan Ի՞նչ կլինի, ասա՛, գրիչ,
Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։
Ինչո՞ւ «վարչապետ ջան»-իս ձեռքին,
Գրում ես միշտ վարժ ու կարգին:

Roman Roman Սաղ գիշեր ազգս չքնեց, սպասեց որ էսօր բոլոլա լինի, էն էլ արի ու տես, որ մի գրիչի պատմությունա լինելու, պատասխանը չի ուշանա,ասելույա էտ իմ գրիչը չի, ու ես նման բաներ չեմ ասել, դե արի ու հաստատի որ նման բան եղելա, վիդեո, զապիս նման բաներա պետք, որ չհերքվեր

Arm Yan Էէէ վարչապետ, թույլ փաստարկ էր։ Մենք ավելիին էինք սպասում։
Տենց լինի ես դասախոսներիս էնքան գրիչ եմ տվել մատյան լրացնելու համար, հիմա ինչ։
Փաստորեն գրի՞չն էր անհամաչափ հակահարվածը

Արամ Մանուկյան Պրծ , է՞տ էր , թե՞ էլի կա , մենք կսպասենք , դու մենակ ասա , մի լռի )

Marine Exoyan պարոն վարչապետ կինոյի վերջում տղեն մեռնո՞ւմա, դուք էդ ասեք

Լևոն Սարգսյան Պարոն վարչապետ. ախպոր պես մի հատ թազա պոստ գրեք, որ էս ամեն-ինչը Արփին ա թաքուն գրել...

Ծովակ Ասլիկյան Թովմասյանի նասկու թայը,կամ օգտագործած թաշկինակը գտնող չկա՞,  տվեք էս մարդուն որպես ապացույց թող ցույց տա։

Վահան Գասպարյան ֊ Իսկ առժանահավատ փաստեր ունե՞ք
֊ Ունեմ
֊ Ի՞նչ
֊ Ինչ, ինչ... Ճտիկով գրիչ

Լիլիթ Օհանյան Վարչապետ ջան դուք էս ղժժոցներին ուշադրություն մի դարձրեք, բան չկա, բոլորն էլ մեր երկրում վարչապետ են! Դուք դեռ 19 օր ժամանակ ունեք, մի բան էլ մտածեք!

Tsov Alizé Banuchyan Էդ գրիչը տվեք ինձ, ինձ համար մեկա՝ ում գրիչն ա, կարևորը լավ գրիչ լինի

Karapet Mgrdichian Էդ գրիչով կարելի էր Արմեն Սարգսյանի վկայականի պատճենը ստորագրել, պահել հիշատակ։

Марина Юрьевна Իսկ ինչի՞ համար էր այս պատմությունը հանրայնացված, ի՞նչ կարիք կա, հետո ասում եք «կիսաբացը» փակեք

Tovma Harutyunyan Հորս Արև,  երեկվանից մի 20 անգամ մտել եմ,  որ մի հատ տրաքոց լսեի,  էն էլ  էսի՝ ավելի շատ խալաստոյ պատրոն եր

 

Armine Mamyan Իմ երեխեքը տունտունիկ խաղալիս ավելի լուրջ բաներից են խոսում քան ՀՀ վարչապետն ու ՍԴ նախագահը։ էս ինչ մանկապարտեզա ՀՀ-ում։ Խեղճ իմ հայ ժողովուրդ։