Թուրքիայում ևս 3 ընդդիմադիր գործիչ է ձերբակալվել

Թուրքիայում ևս 3 ընդդիմադիր գործիչ է ձերբակալվել

Թուրքիայում շարունակվում են ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները:

Հոկտեմբերի 10-ին ձերբակալվել են ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) Շահինբեյ շրջանի փոխնախագահ Մուստաֆա Թուչը, «Ժողովրդավարական շրջաններ կուսակցության» (DBP) Անթեփ նահանգի փոխղեկավար Մեհմեդ Օզքանը և նույն կուսակցության Շահինբեյ շրջանի համաղեկավար Մյուսլում Դենիզհանը:

Նշվում է, որ նրանց բերման են ենթարկել մեքենաներից: Երեք ձերբակալված գործիչներն էլ ուղարկվել են Թուրքիայի ՆԳՆ-ի «Ահաբեկչության դեմ պայքարի վարչություն» (TEM): 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին ձերբակալվել էր Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող Սիիրթ նահանգի Քուրթալան շրջանի ղեկավարի օգնական Սադիե Աքթինը:

Աքթինի հետ միասին ձերբակալվել էին նաև Թուրքիայում գործող «DEM»-ի և «DBP»-ի անդամ շրջանների ղեկավարների օգնականները:

Ձերբակալվածների ընդհանուր թիվը 5-ն էր և բոլորն էլ կանայք: Ձերբակալության հիմքերի մասին տեղեկություններ չէին տրամադրվել: