Nissan-ն ու Honda-ն չեն միավորվի

Nissan Motor ընկերությունը մտադիր է հրաժարվել է տեղական մեկ այլ ավտոարտադրող հսկայի՝ Honda Motor-ի հետ միավորվելու առաջարկից։ Այս մասին հայտնում է Yomiuri պարբերականը։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ կողմերը բիզնեսի ինտեգրացիան կատարելու են համատեղ հոլդինգային ընկերության ստեղծման եղանակով։ Սակայն այս շաբաթ հայտնի դարձավ, որ Honda-ն առաջարկել է Nissan-ին դառնալ իր դուստր-ձեռնարկությունը։ Դա առաջացրել է բացասական հակազդեցություն Nissan-ում, որի հետեւանքով՝ միավորման բանակցությունները հայտնվել են խափանման վտանգի տակ։ Նման իրավիճակում, ըստ մասնագետների, հնարավոր է, որ կողմերն այդպես էլ չկարողանան միավորման փոխընդունելի տարբերակ գտնել։
Ճապոնացի վերլուծաբանները նշում են, որ երկու ընկերությունների միավորմամբ՝ ճապոնական ավտոարդյունաբերությունը փորձելու էր համախմբել իր ջանքերը՝ չինական ավտոարդյունաբերության նետած սուր մրցակցային մարտահրավերին դիմագրավելու համար։ Եթե միավորումը լինի, ապա Toyota-ից ու Volkswagen-ից հետո աշխարհում երրորդ ամենախոշոր ավտոկոնցեռնը ի հայտ կգա, ինչը կբարձրացնի ճապոնական ավտոարդյունաբերության մրցունակությունը հատկապես էլեկտրամեքենաների արտադրման ոլորտում եւ կբերի նոր ներդրումներ։
Կարծիքներ