Սիփանը Կուրթանի բնակչի գործով օգնության է հասնում Փաշինյանին

Սիփանը Կուրթանի բնակչի գործով օգնության է հասնում Փաշինյանին

Սիփան Փաշինյանի այս գրառումը հենց այնպես չի արվել։ Դա վարչապետի հանձնարարականն է։ Վարչապետի կողմից իրեն օգնության դիմած հիվանդ մարդուն այդ տոնով մերժելը հանրության կողմից լավ չընդունվեց, որը  կարող է ազդել Այո- ի ձայների վրա։

Սիփանը Կուրթանի բնակչի գործով օգնության է հասնում Փաշինյանին։

Սիփանի գրառումը․

Sipan Pashinyan / Սիփան Փաշինյան

4 hrs ·

Սիրելի հայրենակիցներ, այսօր այցելելու եմ Կուրթան գյուղի սոցիալապես անապահով ընտանիքին` լավ լուր ունեմ հայտնելու, մանրամասների մասին կտեղեկացնեմ ավելի ուշ:

Հիշեցնենք, որ մարտի 7-ին բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետը հանդիմանել էր Կուրթանի բնակչին այն բանի համար, որ նա լինելով «առողջ տղամարդ», աշխատելու և տուն ստեղծելու փոխարեն իրեն է դիմում։ Վարչապետն ասել է՝  «Առողջ տղամարդը կգա, առողջ տղամարդուն կասի՝ տանս հարցը լուծի՞»։

Սիփան Փաշինյանի գրառման տակ արված արձագանքներից երևում է մարդկանց վերաբերմունքը․  

Armen Xachatryan Սոցապ նախարարին հերիք չի միլիոն ու կես աշխատավարձ եք տալիս, հետն էլ 8 ամսվա համար ինքն իրան 30.000 դոլար պարգևավճարա տալիս, էտ փողով էս ընտանիքի տունը կսարքեիք,  հերիքա մեր համբերության բաժակը լցվումա, վերացրեք էդ միլիոնների պարգեվավճարները

Մհեր Մազմանյան էս քայլը հստակ ցույց է տալիս, որ սոցիալական ծառայության ոչ մի ստրուկտուրա իրավիճակին չի տիրապետում,  ի՞նչ,  քաղաքացին ճարահատված պիտի գա ու չոքի, աղերսի....2 տարվա մեջ ոչ հստակ սոցիալական մոնիտորինգ կազմակերպելը դժվար չէր, հետո նեղանում եք...էս մի ընտանիքին օգնեիք լավ է,  բայց ինչքանները կան,  հլը բացեք աչքներդ

Կլարա Սարգսյան Առաջինը հենց այսպիսի ընտանիքներին պետք է օգնել ։
Կարծում եմ արդար և ազնիվ մարդը կհրաժարվի պարգևավճարներից , եթե իհարկե, չի կառչում աթոռից և այսպիսի ընտանիքներին օգնություն կցուցաբերեն այդ գումարով։
Ես առաջին իսկ օրից պայքարել եմ , եղել եմ փողոցում , ոստիկանությունում, պայքարել եմ ոչ թե իմ,  այլ այսպիսի մարդկանց բարօրության համար , ես ինչպես նախկինում այնպես էլ հիմա չունեմ ոչ մեկի աջակցության կարիքը։
Բայց երբ աչքերս բաց տեսնում եմ՝ ինչ է կատարվում , զղջում եմ այն ամենի համար, ինչի միջով անցել եմ։