Առաջին կեսից հետո երկու գոլ բաց թողեցինք, երկուսն էլ 11-մետրանոցից

Առաջին կեսից հետո երկու գոլ բաց թողեցինք, երկուսն էլ 11-մետրանոցից

Ազգերի լիգայի առաջին տուրի՝ Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան խաղի երկրորդ րոպեին 11-մետրանոց հարված նշանակվեց մեր թիմի դարպասին, որը մրցակցի կազմում անվրեպ իրացրեց Ալիոսկին։


Մրցավարի կարծիքով՝ Մխիթարյանի բացակայությամբ թիմի ավագի պարտականությունները ստանձնած Վարազդատ Հարոյանը ձեռքով հարվածել էր մրցակցի դեմքին, նա դեղին քարտի արժանացավ։

37-րդ րոպեին նույն պատկերը կրկնվեց այս անգամ Հովհաննես Համբարձումյանի մասնակցությամբ․ նորից նշանակվեց 11-մետրանոց, այս անգամ Յուրչենկոյի դարպասը գրավեց Նեստորովսկին։
Երկրորդ խաղակեսը առջևում է։