Կենտրոնական Կանադայում ձյան առատ տեղումներ են․ հայտարարվել է արտակարգ դրություն

Կենտրոնական Կանադայում ձյան առատ տեղումներ են․ հայտարարվել է արտակարգ դրություն

Կանադայի կենտրոնում գտնվող Մանիտոբա նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն՝ առատ ձյան տեղումների պատճառով։ Այս մասին հայտնում է CNBC-ն, վկայակոչելով նահանգի վարչապետ Բրայան Պալիստերի հայտարարությունը։ Այժմ ձյան շերտի բարձրությունը մոտ 60 սմ է։ Տեղումները շարունակվում են։ Եղանակային վատ պայմանների պատճառով ձյան տակ է մնացել 53 հազար բնակելի տուն եւ այլ նշանակության շենք-շինություն, որից 27 հազարը՝ նահանգի կենտրոն Վիննիպեգում։ Վթարավերականգնողական բրիգադներն իրականացնում են էլեկտրահաղորդալարերի եւ այլ ենթակառուցվածքային վնասված միավորների վերականգնում։