Որ թերթում է հրապարակվել «Այո»-ի «հին ու նոր» լոգոն

Որ թերթում է հրապարակվել «Այո»-ի «հին ու նոր» լոգոն

Այսօր համացանցում տարածվեց, որ սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի լոգոն իրականում անկախության հանրաքվեի լոգոն է։ Օգտատերերից մեկը հրապարակել էր անկախության հանրաքվեի լոգոյի նմուշը, իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հայտարարություն էր տարածել, որ փնտրում է Լոգոյի իրական հեղինակին։

Այնուամենայնիվ եղան ՔՊ-ականներ, որոնք կասկածեցին, թե նման լոգո անկախության հանրաքվեի ժամանակ չի օգտագործվել։ Մեզ հաջողվեց պարզել, որ իրականում այդ լոգոն օգտագործվել է, և տպագրվել է «Երեկոյան Երևան» թերթի 1991 թվականի սեպտեմբերի 23-ի համարում։ Հիշեցնենք նաև, որ սահմանադրական փոփոխությունների «Այո» քարոզչական կողմի լոգոն «հեղինակել է» «ԳԱՐՈՒՆ ԷՅՋՆՍԻ» կազմակերպությունը , որը հաղթել է մրցույթը։