Ինչ անել գիշերը հանգիստ քնելու համար 

Ինչ անել գիշերը հանգիստ քնելու համար 

Մեզանից շատերը գիշերը քնած ժամանակ հանկարծ զարթնում են, հետո երկար ժամանակ չեն կարողանում քնել, կամ ունեն քնի խանգարումներ։ Բժիշկ Սեմի Մարգոթը ներկայացրել է մի քանի օգտակար խորհուրդ Bristol Post-ի հետ զրույցում, թե ինչ պետք է անել՝ գիշերը հանգիստ քնելու համար։ Համաձայն մասնագետի, գիշերային անհանգիստ քնի պատճառ կարող է լինել օրինակ այն, որ քնելուց ոչ շատ ժամանակ առաջ մարդը կերել է կծու ուտելիք։ Սուր համ ունեցող ուտելիքները խթանում են նյութափոխանակությունը, բարձրացնում մարդու մարմնի ջերմաստիճանը եւ գլխուղեղի ակտիվությունը, ինչն իր հերթին խանգարում է, որ մարդը քնի։

«Սուր համերով ուտելիքները իսկական թշնամիներ են հանդիսանում առողջ քնի համար»,- ասել է Սեմի Մարգոթը։ Մասնագետը կոչ է արել հրաժարվել երեկոյան ժամերին սուր համերով ուտելիքներ ուտելու սովորությունից։ Բացի այդ, խորհուրդ է տվել երեկոյան ժամերին՝ քնելուց առնվազն վեց ժամ առաջ, այլեւս կոֆեին պարունակող ըմպելիքներ չխմել։ Հետաքրքրական է այն փաստը, որ քնի հետ կապված խնդիրներ՝ կյանքում գոնե մեկ անգամ ունեցել է աշխարհի բնակչության 70 տոկոսը։