Ամերիկյան տանկերը երբ կհասնեն Ուկրաինա

Ամերիկյան տանկերը երբ կհասնեն Ուկրաինա

Twitter-ի օգտատերերն ակտիվորեն քննարկում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերը, ով Sky News-ին տված հարցազրույցում ասել էր, որ եթե ամերիկյան Abrams տանկերը օգոստոսին հանձնեն Կիևին, ապա շատ ուշ կլինի։

Այս շաբաթ Գերմանիայի կառավարությունը երկար քննարկումներից հետո համաձայնեց Ուկրաինային տրամադրել Leopard 2 տանկերը: Նախատեսվում է ստեղծել երկու գումարտակ, իսկ առաջին փուլում դա կլինի 14 մեքենաներից բաղկացած միավորում։ Պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի խոսքով՝ տանկերը հավանաբար Ուկրաինա կտեղափոխվեն մարտի վերջին։

Միաժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հերթին Կիեւին խոստացել է երեք տասնյակ Abrams տանկ։ Սակայն, Սպիտակ տունը ավելի ուշ պարզաբանեց, որ դրա համար շատ ամիսներ կպահանջվի, հնարավոր է այն ձգվի մինչև տարեվերջ:

Կիևում եւս բարձրաձայնում են, որ Ուկրաինայի զինված ուժերին հարյուրավոր տանկեր են պետք։ Զելենսկու խոսքով՝ ռազմական մեքենաների քանակը և մատակարարումների ժամկետները վճռորոշ դեր են խաղում։